Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են պաշտպանության նախարարությունում



Օգոստոսի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել հայկական զինված ուժերի զարգացման ծրագրերին, խնդիրներին և ձեռքբերումներին: Դավիթ Տոնոյանը հավաստիացրել է, որ հայկական բանակը մարտունակ է, իր առջև դրված խնդիրները կատարում է գերազանց նաև շարունակական բարեփոխումների շնորհիվ, որոնք հետևողական կերպով իրականացվում են զինված ուժերում:

Հյուրերի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նաև առաջնագծում տիրող իրավիճակը, խոսել միջազգային ռազմական համագործակցության առանցքային ուղղությունների մասին:

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն էլ, նկատելով, որ սփյուռքը մշտապես բանակի կողքին է, ընդգծել է այն հանգամանքը, որ ամառային զորակոչի ընթացքում բազմաթիվ երիտասարդներ վերադարձել են հայրենիք ու ծառայության անցել հայոց բանակում:

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները եղել են նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ծանոթացել կրթօջախների պայմաններին:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ