HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա օրերին խորհուրդ է տրվում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից. եղանակի տեսություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսում է 6, որի դեպքում խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին առանձին շրջաններում, 21-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 20-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           38.00C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               13.80C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           25.70C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter