Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել



Ազգային անվտանգության ծառայությունը միջազգային հետախուզում է հայտարարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի՝ Արամի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։

Նարեկ Սարգսյանը հետախուզման մեջ է արդեն մեկուկես ամիս` հուլիսի 5-ից։ Այդ օրվանից մինչ օրս նա չի ներկայացել Ազգային անվտանգության ծառայություն։ ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Նարեկ Սարգսյանը հունիսի 22-ին իր թիկնապահի հետ մեկնել էր Մոսկվա։

Հուլիսի 7-ին  Հատուկ քննչական ծառայությունը հետախուզում է հայտարարել նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի և նրա դստեր՝ Անի Սարգսյանի նկատմամբ։ Լևոն Սարգսյանին կալանավորելու որոշում ևս կայացվել է, սակայն, ՀՔԾ-ի փոխանցմամբ, հայր և դուստր Սարգսյանները մինչ այժմ չեն ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Լևոն Սարգսյանը, նրա դուստրը և որդին թաքցրել են իրենց եկամուտները։ Նրանց ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցվել էր քրեական գործ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ