Կիրակի, 23 սեպտեմբերի

2018-ի առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1057 երեխա



Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի առաջին կիսամյակում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1057 երեխա, որոնցից 552- ը ՝ տղա, 505-ը՝ աղջիկ:

Միայն 878 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի բուժհաստատությունում՝ 89 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 56, Հադրութում՝ 13, Քաշաթաղում՝ 15 և Շահումյան ում ՝ 6:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ