HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կինոռեժիսոր Արամ Շահբազյանը վաղվանից հացադուլ կսկսի

Կինոռեժիսոր Արամ Շահբազյանը վաղվանից հացադուլ է սկսում մշակույթի նախարարության դիմաց։

Հացադուլի պատճառը «Չնչիկ» ֆիլմի ավարտման համար նախատեսված ֆինանսավորումը չտրամադրելն է։ Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց կինոռեժիսորը՝ ֆիլմը պետք է ավարտված լիներ դեռևս 2011 թվականին։

«Ո՞նց կարող է ստեղծագործող մարդը 2004 թվականից մինչ 2018 թվականը մի նախագիծ անի և չվերջացնի։ Դուք պատկերացնում եք` ի՞նչ զիգզագներ են եղել այդ նախագծի հետ կապված, ի՞նչ անկումներ և վերելքներ են եղել, ու դու այդպես ապրում ես։ Դու մարդ ես, կինոռեժիսոր, ով 36 տարեկանում պետք է վերջացրած լիներ այդ ֆիլմը և քո հետագա ճանապարհը ուրիշ ֆիլմերով գնայիր, քո մնացած նախագծերը համաշխարհային ֆոնդերում ներկայացնեիր, բայց դու այսքան տարի մնացել ես նույն տեղում»,-ասում է Արամ Շահբազյանը։

Ռեժիսորի փոխանցմամբ՝ ֆիլմի ավարտման համար անհրաժեշտ է 18 միլիոն դրամ, որը ծախսվելու է հնչյունային աշխատանքների մի մասի և գունաբաժանման իրականացման վրա։

Մշակույթի նախարարության աշխատակիցներից ոմանք Արամ Շահբազյանին հայտնել են, որ կա արձանագրություն, որ 2012 թվականին «Չնչիկ»-ն ավարտվել է․ «Եթե ավարտել եք, ապա ուր՞ է այդ ֆիլմը։ Ես սլոգանս գրել եմ․«Ով՞ գողացավ «Չնչիկ»-ը։ Ուր՞ է այդ ֆիլմը»,-հարցնում է կինոռեժիսորը։

Արամ Շահբազյանն ասում է՝ նախորդ նախարարը՝ Արմեն Ամիրյանը, հայտնել էր, որ այս տարի լինելու է «Չնչիկ»-ի պրեմիերան, նախորդ տարվա հանձնաժողովը որոշել էր, որ ֆիլմն անպայման պետք է ավարտվի  2018-ին։ Սակայն Արմեն Ամիրյանը կինոռեժիսորին հայտնել է, որ չի հասցրել ֆինանսավորման տրամադրման վերջնական փաստաթուղթը ստորագրել և հրաժարական է տվել։

Կինոռեժիսորի խոսքով՝ «Չնչիկ»-ի ներկայացման համար Հայաստանի ազգային կինոկենտրոնից  ի սկզբանե ցանկացել էին 200 հազար դոլար, սակայն փոխանցվել է 52 միլիոն դրամ և նախատեսված գումարից պակասում է հենց 18 միլիոն դրամ, որն էլ այժմ անհրաժեշտ է։

Արամ Շահբազյանն ասում է, որ բացի այն, որ այս տարի չի տրամադրվել անհրաժեշտ ֆինանսավորումը, Հայաստանի ազգային կինոկենտրոնն էլ «Չնչիկ»-ը նորից դրել է ֆինանսավորման ենթակա ֆիլմերի փաթեթում և կինոռեժիսորից կրկին պահանջել են ֆիլմի ավարտման համար նախատեսված փաստաթղթեր։

Մեկնաբանություններ (1)

Թոմ
Ախր էս նեղ պայմաններում կարելի է նման գումար փոշիացնել մի բանի համար որ նկարահանումից հետո պահոցներում փոշիացվելու է այ Եթե բլոկբաստեր ֆիլմ լիներ արժեր։ Բայց մինչ այս օր ոչմի նորմալ ֆիլմ չի նկարվել վերջի տարիների հայկինոռեժիսյորների ֆիլմերը չդիտվող ֆիլմեր են նկարվել ու դեռ մի հատ էլ պահանջում եք ուրիշ ների պես հովհանավոր փնտրեք գուցե ստացվի......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter