HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն, բայց սեփականատերը չի փոխվի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի դիմումը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ նախապես քննարկելով՝ 2018 թվականի օգոստոսի 22-ին հրավիրած նիստում կայացրել է որոշում՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «VEON Armenia Holdings B.V.» ընկերությանն օտարելուն համաձայնություն տալ վերաբերյալ։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի օտարումը պայմանավորված է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի (որին պատկանում է նաև ընկերությունը) կառուցվածքային փոփոխություններով և դրա արդյուքնում չի փոխվելու ընկերության փաստացի սեփականատերը։

Նշենք, որ «ՎԵՈՆ Արմենիա»-ն Հայաստանում տնօրինում է Beeline ապրանքանիշը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter