HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ըստ վարչապետի՝ փոքր բիզնեսի համար սահմանվելու է «սիմվոլիկ» շրջանառության հարկ

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հարկային վարչարարության թեմային՝ շեշտելով, որ վերջին ժամանակներում կառավարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում հարկային վարչարարության կամ հարկային օրենսգրքին առնչվող խնդիրների մասին:

Վարչապետը միանգամից նշեց, որ կառավարությունն աշխատում է նոր հարկային օրենսգրqի մշակման վրա և հույս հայտնեց, որ որոշակի արդյունքներ կլինեն՝ բիզնեսի հետ իրենց մշտական երկխոսությունը պահպանելով: Գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ հարկային մարմիններին հանձնարարել է միկրոբիզնեսի և արտադրական ոլորտի նկատմամբ իրականացնել մեղմ վարչարարություն:

Նիկոլ Փաշինյանը որոշակի մանրամասներ հայտնեց մշակվելիք նոր հարկային օրենսգրքից, որն ըստ վարչապետի` աջակցելու է փոքր բիզնեսի զարգացմանը.

«Մենք փոքր բիզնեսի համար, մինչև, օրինակ՝ 24 միլիոն շրջանառություն ունեցող բիզնեսի համար կսահմանենք, ըստ էության, սիմվոլիկ հարկ: Փաստացի դա գրեթե կլինի հարկի բացակայություն, այստեղ խոսքը շրջանառության հարկի մասին է: Միկրոբիզնեսը հարկային առումով արտոնյալ պայմաններում կլինի»,- եզրափակեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ հարկային օրենսգրքի փոփոխությունները կբերեն հարկային դաշտի պարզեցման, ինչպես նաև կրկնեց նախկինում հնչեցրած միտքը եկամտահարկի նվազեցման մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter