HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչապետն ասաց՝ հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ առավել մեծ վերահսկողություն պետք է սահմանվի

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև հանքարդյունաբերության զարգացմանն ու այդ ոլորում ներկայում տիրող իավիճակին։

Նա գործադիրի անդամներին հայտնեց, որ չնայած հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի հիմնական «լոկոմոտիվն» է, սակայն այն ներկայիս կառավարության համար ընդունելի մոդել չէ․

«Մեր կառավարությունը բազմիցս արձանագրել է, որ տնտեսական աճի այդ մոդելը որևէ կերպ չի կարող ընդունելի համարվել և մեր կառավարության կարևոր խնդիրներից է փոխել տնտեսական աճի այդ մոդելը։ Ոչ միայն այն պատճառով, որ խոսքը վերաբերում է մեր ընդերքի վաճառքին, այլև այդ ընդերքի վաճառից գեներացվող գումարների արդյունքով ձևավորված տնտեսական աճը ներառող չէ։ Այսինքն՝ այդ տնտեսական աճի ազդեցությունը իրենց վրա չեն զգում Հայատանի Հանրապետության քաղաքացիները»,- ասաց նա։

Վարչապետի փոխացմամբ՝ կառավարությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի հանքարդյունաբերության ոլորտի նկտամամբ առավել մեծ վերահսկողություն սահմանելու, այն  առավել որակյալ և պատասխանատու դարձնելու համար։ Փաշինյանն ասաց՝ հանրությունը պետք է զգա, որ ազգային հարստությունը օգտագործելով հանրությունը և պետությունը ստանում է այնքան օգուտ, ինչքան իրականում կա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter