Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Աշխատանքային խումբը ուսումնասիրում է ջրի կորուստները



Կառավարության նիստին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը գործադիրի անդամներին հայտնեց, որ վարաչապետի կողմից խիստ հատուկ հանձնարարական է ստացել, որպեսզի ուշադրություն դարձնեն և ուսումնասիրեն ջրի կորուստները։

Արթուր Գրիգորյանի հաղորդմամբ՝ արդեն իսկ ձևավորել են աշատանքային խումբ, որը ջրի կորուստների մասով մոնիտորինգ է իրականացնում․

«Այդ կորուստները հիմնականում դեռևս երկար տարիներ առաջ նորմատիվներով սահմանված կորուստներ են, որոնք իրականում չեն էլ համապատասխանում այսօրվա չափանիշներին»,- նշեց Գրիգորյանը։

Նախարարի փոխանցմամբ՝ աշխատանքին խումբը  գործողություններ է իրականացնում ջրի կորուստները կանխարգելելու համար։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ