Կիրակի, 23 սեպտեմբերի

Օգոստոսի 28-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ



Օգոստոսի 28-ին ժամը` 11:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նման որոշում կայացրեց կառավարությունը այսօրվա նիստին։

Օրենսդիրը արտահերթ նիստում քննարկելու է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

Նշենք, որ կառավարությունը այսօր առաջարկեց փոփոխություններ կատարել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում առաջարկելով՝ Սևանա լճից այս տարի ոռոգման նպատակով բաց թողնել 210 մլն մ3 ՝ նախկինում նախատեսված 170 մլն մ3-ի փոխարեն՝ բացթողման ծավալը ավելացնելով  40 մլն մ3-ով։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ