HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արթուր Խաչատրյան․ «Ջրի պահանջարկը գնալով մեծանում է, առաջարկը՝ նվազում»

Կառավարության նիստի ավարտից հետո գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը անդրադարձավ վարչապետ Փաշինյանի հնչեցրած ստվերային գյուղատնտեսության գոյության մասին հայտարարությանը, ասաց՝ քանի որ դրանք դեռ ստվերում են, չի կարող նշել՝ այդ տնտեսությունները պատկանում են օլիգարխներին, թե ոչ․

«Ենթադրենք եղել է դաշտ, միամյա խոտաբույս և հիմա այդպես հիմնվել է բազմամյա տնկի և համապատասխան փոփոխություները չեն արվել։ Այսինքն՝ հողի հարկի վրա դա չի ազդել»։

Նախարարի կարծիքով՝ ստվերային գյուղատնտեսության դեպքերը պետք է բացահայտեն համայնքները, քանի որ դրանք ազդում են գույքահարկերի հավաքագրման վրա։

Արթուր Խաչատարյանը անդրադարձավ նաև ջրի կորստի դեպքերին։ Տեղեկացրեց, որ այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ քննարկում են ունեցել, որպեսզի Արաքս գետ թափվող ջուրը, որը հոսում է նաև դեպի Թուրքիա, հետ վերադարձվի գյուղատնտեսություն։ Նրա խոսքով՝ սա էապես կնվազեցնի ջրի այլ աղբյուրների վրա իրականացվող ճնշումը․

«Ջրի պահանջարկը գնալով մեծանում է, առաջարկը՝ նվազում։ Նաև դա հասկանալով՝ մենք ծրագրեր ունենք կաթիլային ոռոգման համակարգի ներդման ուղղությամբ, քննարկում ենք տոկոսադրույքի սուբսիդավորումից, կապիտալի սուբսիդավորման հնարավորության դիտարկումը»,- նշեց նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter