Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքը կքննի կոլեգիալ կազմով



Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքը Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման վերաբերյալ կքննի կոլեգիալ մարմնով: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեցին դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Այսինքն բողոքի քննության համար առանձին դատավոր չի լինելու: Համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի՝ պալատը եռամսյա ժամկետ ունի բողոքը քննելու համար:

Օգոստոսի 20-ին դատախազությունը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ ընդդեմ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշման:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը` Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, օգոստոսի 13-ին ազատ արձակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` բեկանելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Որոշման հիմքում նախագահի անձեռնմխելիությունն է:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու համար։

Հնարավոր է, որ դատախազության ներկայացրած բողոքը միակը չլինի: Պաշտոնաթող նախագահի փաստաբանները ևս բողոք են ներկայացրելու Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու Վերքննիչ դատարանի որոշման դեմ: «Հետք»-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանն իրենց կողմից ներկայացրած փաստարկներից միայն մեկին՝ անձեռնմխելիությանն է անդրադարձել, ուստի պատրաստվում են բողոքարկել Վճռաբեկ ատյանի դատարանի որոշումը: Պահանջելու են գնահատականներ տալ իրենց ներկայացրած մյուս փաստարկներին ևս:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. armen18:29 - 23 օգոստոսի, 2018
Եռամսյա ? թե եռեսնամյա : Բա ինչու հենց գործը հասավ վերաքննիչ` հաջորդ օրը նիստ արեցին ? Դուք եք ի ցույց դնում դատական համակարգի սնանկությունը: Նախնական կալանքին վերաբերվող գործը քննել 90 օրում ? Էլ կալանքի իմաստը որն է?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ