HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարությունն իրականացնում է թափուր հաստիքների համալրում

Առողջապահության նախարարությունն իրականացնում է թափուր հաստիքների համալրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը՝ նշեոլվ, որ մեծապես կարեւորում է հանրապետության ողջ տարածքում առողջապահության համաչափ զարգացումը, ինչի նախապայմանը մարզային բուժհաստատությունները որակյալ կադրերով համալրելն է:

ԱՆ-ն խրախուսում է մարզերում աշխատանքի անցնելու ցանկությունը` տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մշակելով սոցիալական երաշխիքների հնարավոր պայմաններ:

Հետաքրքրության դեպքում կարող եք թողնել Ձեր տվյալները կից հղումով` https://docs.google.com/forms/d/1jZlEOixy4oskpGFS8rlX1ABbi4AKjHXfYmpBSq-VOC8/edit: Հաջորդիվ առողջապահության նախարարության աշխատակիցները կապ կհաստատեն Ձեզ հետ՝ ներկայացնելու համագործակցության հնարավոր տարբերակները եւ թափուր հաստիքները:

Ակնկալում ենք սերտ գործակցություն: Հարցերի դեպքում նախարարությունը հորդորում է զանգահարել +37410 29 75 37 հեռախոսահամարով` Լուսինե Գասպարյանին:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter