««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը կվերականգնի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցը
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից ամբողջությամբ կվերականգնվի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցը: Այս մասին տեղեկացնում է ընկերությունը:
Օդանավակայանի կառամատույցը 22 000 քմ է և չի վերանորոգվել 1986 թվականից։ Այժմ, ինչպես հստակեցրին ընկերությունից, վերականգնման ենթակա է 17 000 քմ-ը:
«Կառամատույցը կհամապատասպանեցվի բոլոր միջազգային ստանդարտներին և լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավման համար»,- գրված է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության հաղորդագրության մեջ։
Ընկերությունը վերանորոգման մեջ պատրաստվում է ներդնել շուրջ 1.5 միլիարդ դրամ, որով մինչև 2020 թվականը ամբողջությամբ կվերանորոգվի 17 000 քմ տարածք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել