HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Չորացող դեղձի այգիներից նոր նմուշներ են վերցվել եւ ուղարկվել կրկնակի փորձաքննության

Նոյեմբերյանի տարածաշրջանի մի քանի համայնքների այգիներից նոր փորձանմուշներ են վերցվել եւ ուղարկվել Գյուղատնտեսության նախարարության հանրապետական լաբորատորիա՝ կրկնակի եւ ավելի լայն փորձաքննության նպատակով։ Այս մասին ՀԵՏՔ-ին հայտնեցին նախարարության մամլո ծառայությունից։

Հիշեցնենք, որ հարյուրավոր հեկտարներով այգիներում դեղձենիների վարակ է սկսվել։ Այգիները ոչնչացման վտանգի առաջ են հայտնվել։ Առողջ ծառերը մի քանի ամսվա ընթացքում դեղնում, հետո չորանում են։ Օրինակ` Լճկաձոր եւ Պտղավան գյուղերի դեղձի որոշ այգիներում ծառերի մասսայական հատումներ են տեղի ունենում։ Այգեգործներն արդեն մեռած ծառերը հատում են։

Ընդամենը օրեր առաջ լաբորատորիան եզրակացություն էր կայացրել այն մասին, որ դեղձենիներին վնաս տվողը կալիֆորնիական վահանակիրն է։ Սակայն նախարարությունում մտահոգված են աղետի մասշտաբներով եւ առայժմ չեն շտապում հնարավոր այլ պատճառներ բացառել։ Մասնավորապես, հաշվի առնելով, որ Դեբեդի ջուրն աղտոտված է հանքարդյունաբերական արտանետումներով, Գյուղատնտեսության նախարարությունում մտադիր են ավելի մեծ եւ խորը հետազոտություն իրականացնելու։ 

Գերատեսչությունում չեն բացառում, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիները չորանում են նաեւ Դեբեդի ջրով սնվելու արդյունքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter