Կիրակի, 23 սեպտեմբերի

«Սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացում կամ փակում չի լինելու». կրթության նախարար



Օգոստոսի 25-ին Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների պատասխանատուների հետ խորհրդակցությունների ժամանակ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացում կամ փակում չի լինելու՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ երկու մարզում էլ կան սակավաթիվ աշակերտներով փոքր դպրոցներ, որոնք հիմնականում սահմանամերձ համայնքներում են գտնվում:

«Մենք փոքր դպրոցների զարգացման համար հեռանկարային ենք համարում համայնքային կենտրոնի վերածվելու մոդելը: Դպրոցում կարող են կենտրոնացվել մի քանի գործառույթներ՝ նախակրթարան, դպրոց, գրադարան, մշակութային կենտրոն: Սահմանամերձ գյուղում դպրոցը բնակավայրի պահպանման հիմնական նախապայմանն է' սա կառավարության համար քաղաքական դիրքորոշում է»,- ԿԳՆ կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է նախարարը:

Պատասխանելով տնօրենների հարցերին՝ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը և, ըստ այդմ, աշակերտների թվից բացի, կիրառվելու է նաև գործակից' ըստ դասարանների թվի: Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հարցը քննարկվում է 2019 թվականի բյուջետային հայտի մշակման համատեքստում:


Կարդացեք նաև՝

Դպրոցներ, որտեղ մեկ դասարանից էլ քիչ աշակերտ է սովորում



Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ