Բուխարեստ–Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացվեն
Ավարտվել են բանակցությունները «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ և ռումիանական «Տարոմ» ավիաընկերության միջև: Ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն սեպտեմբերի 5-ից Բուխարեստ–Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացնի «Տարոմ» ավիաընկերությունը:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ չվերթերը կկատարվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:
«Էական է, որ Բուխարեստի աշխարհագրական դիրքը շատ հարմար է եվրոպական հիմնական ուղղություններով տարանցիկ չվերթերի համար»,- գրված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
լուսանկարը՝ airliners.net
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել