ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Նախագահն ընդունել է լիբանանյան պատվիրակությանը



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է լիբանանյան պատվիրակությանը, որի կազմում էին գործարարներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքապետեր: Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` այցը կազմակերպվել է Բիզնես Արմենիայի եւ լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ՝ Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի ներկայացման, փոխգործակցության հնարավորությունների քննարկման նպատակով:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հետ կապված են խորը բարեկամությամբ, եւ Հայաստանը խրախուսում է Լիբանանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը: Նա նշել է, որ Հայաստանում թե´ լիբանանահայերի, եւ թե´ լիբանանցիների կողմից հաջող բիզնես գործունեություն բազմաթիվ օրինակներ կան, եւ առկա են բոլոր հնարավորությունները՝ նոր բիզնես գաղափարների իրագործման համար: «Հայաստանը հրաշալի երկիր է ներդրումներ կատարելու, հաջողությունների հասնելու համար: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ոչ թե փոքրաթիվ բնակչությամբ երկիր է, այլեւ հրաշալի հարթակ՝ տարբեր երկրների շուկաներ դուրս գալու համար»,- նշել է նախագահը: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել երկուստեք փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին նախագահը պատասխանել է նաեւ պատվիրակության անդամների հարցերին:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ