Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Ոստիկանությունը պարզաբանում է Ամուլսարում տեղի ունեցած միջադեպը



Ամուլսարի շահագործմանը դեմ ցուցարարների և «Լիդիան» ընկերության աշխատակիցների միջև այսօր տեղի ունեցած միջադեպի  առնչության ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ. 

«Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։
Հայտնում ենք, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում տեղում: Ոստիկանությունում կողմերից ստացվել են տարաբովանդակ ահազանգեր ու հաղորդումներ, որոնք քննարկման առարկա կդառնան, և ցանկացած իրավախախտման կտրվի իրավական գնահատական:

Կողմերին կոչ ենք անում չսրել իրավիճակը, ինչպես և ԶԼՄ-ներին տրվող իրարամերժ տեղեկություններով չփորձել թյուրիմացության մեջ գցել հասարակությանը»:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Սարգիս10:00 - 28 օգոստոսի, 2018
Անգլիայի` պարազիտար կյանք վարող թագավորական ընտանիքին պատկանող ընկերությունը, օգատգործելով ՀՀ որոշ ագահ կամ կարճատես քաղաքացիների («Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ու կողմնակիցների), ամեն գնով փորձում է "հերոնտոֆիլ" արքայազն Չարլզի ոսկու նկատմամբ տածած տենդը բավարարել` կործանման վտանգի տակ դնելով Հայաստանի էկոհակարգը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ