HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյան. «Վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը»

Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզի կրթության ոլորտի պատասխանատուները, ներկա է եղել նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ-ն:

Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում կոչ է արել ներկաներին խորհրդակցության ընթացքում բարձրաձայնել մարզի կրթության ոլորտի խնդիրները և համատեղ քննարկել դրանց լուծմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ ևերկարաժամկետ ծրագրերը: Բարեփոխումների համատեքստում նախարարն անդրադարձել է նոր առարկայական չափորոշիչներին, դասագրքերին, դասապրոցեսի կազմակերպմանը, երեխաների ծանրաբեռնվածությանը և այլ հարցերի:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն փոխվել է տնօրենների հավակնորդների հավաստագրման կարգը, առաջիկայում փոփոխություններ կլինեն նաև կառավարման խորհուրդների ձևավորման և դպրոցների տնօրենների ընտրությանկարգերում. «Մինչև հիմա խորհուրդները գործել են ոչ թե իրականացնելով իրենց վերապահված գործառույթները, այլ ծառայել են այսպես կոչված տեղի իշխանիկներին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նախարարը տնօրեններին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ դպրոցները պետք է լինեն ամբողջովին ապաքաղաքականացված կառույցներ: Պետք է բացառել նաև դրամահավաքությունը, սակայն աշխատանք տանել, որպեսզի դպրոցի կյանքինմասնակցություն ունենա համայնքը՝ ի դեմս ծնողների, տվյալ դպրոցի շրջանավարտների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլն:

Անդրադառնալով ընդհանուր ներառական կրթությանը' նախարարն ընդգծել է, որ հատկապես այստեղ համայնքը պետք է ունենա ակտիվ մասնակցություն, քանի որ համայնքի գործառույթն է ապահովել քաղաքացու կրթություն ստանալուիրավունքը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև հաջորդ ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգի և դպրոցների ավարտական քննությունների միասնական մոդելի ներդրմանը, որոնք նպատակ ունեն բարձրացնել դպրոցներում կրթության ընդհանուր մակարդակը:

Մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին: Դրանց մի մասը վերաբերել է ընդհանուր խնդիրներին, մյուս մասը առավել բնորոշ է եղել Տավուշի մարզին:

Ի պատասխան տնօրեններից մեկի հարցի' նախարարը տեղեկացրել է, որ վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը, ըստ որի աշակերտների թվից բացի կիրառվելու է նաև գործակից ըստ դասարանների թվի:

Նախարար Արայիկ Հարությունյանը տնօրեններին հորդորել է լինել նախաձեռնող, միևնույն ժամանակ ընդգծելով, որ նախարարությունն ու մարզպետարանը միայն աջակցողներ են, որոշումներ կայացնողը պետք է լինի դպրոցը, ուստի պետք էտիրապետել սահմանված լիազորություններին և լինել վճռական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter