HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լույս» դաշինքը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (կառավարման խորհրդի նախագահ՝ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան) և «Հանրապետություն» կուսակցությունը (նախագահ՝ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյան) կմասնակցեն «Լույս» դաշինքով։
Դաշինքի եռյակում են Արտակ Զեյնալյանը (Երևանի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար), Դավիթ Խաժակյանը (Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար), Անի Խաչատրյանը (Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ)։
Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը Դավիթ Խաժակյանն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter