Կիրակի, 23 սեպտեմբերի

ԱԺ-ն կողմ քվեարկեց Սևանից 210 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու օրենքի նախագծին



Ազգային ժողովը 68 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց Սևանա լճից մինչ 210 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու օրենքի նախագծին։

Նշենք, որ կառավարությունը հինգշաբթի հաստատեց Սևանա լճից  այս տարի ոռոգման նպատակով մինչ 210 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու որոշման նախագիծ։ Դրանով առաջարկվում էր Սևանից նախկինում նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրի փոխարեն, բաց թողնել 40 մլն խորանարդ մետր ավել ջուր։

Այսօր առավոտյան մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի դարպասների դիմաց՝ պատգամավորներից պահանջելով դեմ քվեարկել մինչ 210 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու օրենքի նախագծին։

Երեկ «S.O.S Սևան» նախաձեռնությունը ևս վարչապետին խնդրանք նամակ էր հրապարակել՝ հորդորելով ԱԺ-ից հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ էր գումարելու «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քննարկելու համար։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ