HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ հրաձիգները կմասնակցեն հրաձգության աշխարհի առաջնությանը

Հայ հրաձիգները օգոստոսի 29-ին առավոտյան 10:00  կմեկնեն Կորեայի Չանգվոն քաղաք` մասնակցելու «Աշխարհի 52-րդ առաջնությանը»: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

Հրաձգության բոլոր մրցաձևերից անցկացվող «Աշխարհի առաջնությունը» տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում: Այս մրցմանը հրացան և ատրճանակ ձևերից յուրաքանչյուրում կխաղարկվի 6 ուղեգիր, որը իրավունք կտա մասնակցելու Օլիմպիական խաղերին:

Մրցույթին կրակելու են 10 մ և 50 մ հեռավորություններից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 1000-ից ավելի մարզիկ:

Հայաստանից կմասնացի 11 մարզիկ` հրացան զենքաձևից՝ Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Իրինա Լաուերը (Աղաջանյան), Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձև՝  Նորայր Առաքելյանը, վազող թիրախ զենքաձև՝ Հովհաննես Մարգարյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Վարդանյանը, Սաթենիկ Մեժլումյանը և Արուսյան Գրիգորյանը:

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի «Աշխարհի առաջնությանը» գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի և Գյումրու քաղաքպետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից:

Հավաքական թիմը Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 13-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter