HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արման Մկրտումյանի առանձնատան տարածքում արձակված կրակոցների գործով մեկ անձ ձերբակալվել է

Օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատան տարածքում միջադեպ է տեղի ունեցել:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Տռուզյանի փոխանցմամբ՝ Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Արման Մկրտումյանն ու վերջինիս որդին դուրս են եկել բակ։

Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։

Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ Արման Մկրտումյանը վնասվածք ունի, ու դրա ծանրության աստիճանը և բնույթը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ այս պահի դրությամբ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter