Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Մկրտումյանի առանձնատանը ձերբակալված անձի ոտքերն ու ձեռքերը կապել են այն կպչուն ժապավենով, որը բերել են դիմակավորված անձինք



Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատանը տեղի ունեցած միջադեպի գործով Մկրտումյանը տուժողի կարգավիճակ ունի, սակայն, որպես տուժող, դեռևս ցուցմունք չի տվել:

Առանձնատան տարածքից ձերբակալված անձն արդեն ցուցմունք է տվել: Ինչ վերաբերում է առանձնատան տարածք մուտք գործած մյուս երկու դիմակավորված անձանց, նրանք դեռևս չեն հայտնաբերվել: Ոստիկանության վերլուծության, ԶԼՄ-ների հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ այս պահին  նրանց մասով դեռևս նոր հանգամանք հայտնի չէ:

Ինչպես հայտնի է, առանձնատան տարածք մուտք գործած անձանց նկատել են Արման Մկրտումյանն ու վերջինիս որդին, ապա նրանց վնասազերծել:

Այն բանից հետո, երբ առանձնատան տարածք մուտք գործած երկու անձինք արդեն փախուստի են դիմած եղել, այնտեղ հավաքվել են նաև Մկրտումյանների հարևանները: Մեզ հայտնի դարձավ, որ մինչ ոստիկանների դեպքի վայր ժամանելը, առանձնատան տարածքում ձերբակալված անձի ոտքերն ու ձեռքերը կապել են կպչուն ժապավենով, որը դիմակավորված անձինք են իրենց հետ բերած եղել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատան տարածքում միջադեպ է տեղի ունեցել:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Տռուզյանի փոխանցմամբ՝ անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Արման Մկրտումյանն ու վերջինիս որդին դուրս են եկել բակ, և, նախնական տվյալներով, զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։

Միջադեպի ընթացքում Արման Մկրտումյանը վնասվածք է ստացել, սակայն չի հոսպիտալացվել: Վնասվածքի ծանրության աստիճանը և բնույթը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս պահին մեկ անձ` Հովհաննես Ռիժենկոն, ձերբակալված է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. sergej16:51 - 29 օգոստոսի, 2018
Обычная практика,- когда не работает закон, работают люди по своей инициативе.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ