HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վալերիյ Օսիպյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին

Օգոստոսի 28-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելեց Տավուշի մարզ` ծանոթանալու մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականով ոստիկանության զորքերի` մարտական հերթապահության անցնելու որոշում էր կայացվել, և մի քանի օր առաջ առաջին ստորաբաժանումները մեկնեցին պետական սահման:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը եղավ ստորաբաժանման տեղակայման կետերում, ծանոթացավ պայմաններին, խնդիրներին, քննարկեց ծառայության մի շարք հարցեր:

Դիրքերից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի, իր մարտական խնդիրը, բայց անփոփոխ է մեկ ընդհանրություն. մշտական պատրաստականությունը հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության:

Ոստիկանության պետն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը և նրանց ուղեկցողները ծանոթացան զինվորների ծառայության ու կենցաղի պայմաններին, հանդերձավորմանը, պարենային ապահովմանը: 
Նրանց ներկայացվեցին արևային մարտկոցներով էլեկտրականություն ապահովելու համակարգերը, գիշերային տեսադիտարկման սարքերը, բուժկետերի հագեցածությունը, դիտակետերի ու պահակակետերի կազմակերպման առանձնահատկությունները: Նաև չեզոք գոտու ու հակառակորդի առաջապահ դիրքերի տեսադիտարկում արվեց` զինծառայողների ու հրամանատարների հավաստումով, որ նրանց ցանկացած տեղաշարժ, ցանկացած շարժում հսկողության տակ է, և զորքերը միշտ պատրաստ են արագ ու համարժեք արձագանքի:

Օգոստոսի 28-ը նաև ոստիկանության այդ սահմանապահ ստորաբաժանման կազմավորման օրն է, և Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով տարեդարձի առթիվ` շնորհակալություն հայտնեց ծառայության համար:
Մեկ օր տևեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի այցը մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերին, որ երկրի ներքին անվտանգությանը զուգահեռ սահմանի անառիկությունն է պահպանում:

Մեկնաբանություններ (2)

Karen
Ապրեք տղերք ջան ձեզ բարի անփորձանք ծառայություն Աստված բոլորիդ հետ
Սիմոն
Ըհը, այ էդ հասկացանք: Թուրքի դեմ կանգնած, սահման եք պաշտպանում մաքուր օդում: Թե չէ ցուցարար աղջիկ երեխեքին ծեծելու համար աշխատավարձ ստանալը, իրոք, տղամարդու գործ չէր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter