ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Պաշտպանության բանակ



Հայկական երկու հանրապետությունների ռազմական  համագործակցության ծրագրի շրջանակում օգոստոսի 28-ից 29-ը Պաշտպանության բանակ է այցելել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է ՊԲ մամուլի ծառայությունը:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ հարավային, կենտրոնական և հյուսիսային ուղղություններում, միավորումների և զորամասերի հրամկազմի մասնակցությամբ,  անցկացված մարզումներին և տեղանքում կատարվող աշխատանքներին, որոնց ընթացքում շոշափվել են  զորամիավորումների, միավորումների և զորամասերի արդյունավետ փոխգործակցության կազմակերպման ու զորքերի ներդաշնակ գործողություններին առնչվող հարցեր, ճշգրտվել են այն գործողությունների համալիրն ու դրանց իրականացման հերթականությունը, որոնք նպատակ են հետապնդում հավանական պատերազմական պայմաններում գործել առավել արդյունավետ և ունենալ մարտական կիրառման առավել իրատեսական պլաններ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ