Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Պաշտպանության բանակ
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում օգոստոսի 28-ից 29-ը Պաշտպանության բանակ է այցելել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է ՊԲ մամուլի ծառայությունը:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ հարավային, կենտրոնական և հյուսիսային ուղղություններում, միավորումների և զորամասերի հրամկազմի մասնակցությամբ, անցկացված մարզումներին և տեղանքում կատարվող աշխատանքներին, որոնց ընթացքում շոշափվել են զորամիավորումների, միավորումների և զորամասերի արդյունավետ փոխգործակցության կազմակերպման ու զորքերի ներդաշնակ գործողություններին առնչվող հարցեր, ճշգրտվել են այն գործողությունների համալիրն ու դրանց իրականացման հերթականությունը, որոնք նպատակ են հետապնդում հավանական պատերազմական պայմաններում գործել առավել արդյունավետ և ունենալ մարտական կիրառման առավել իրատեսական պլաններ:
Մեկնաբանել