HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետ. «Մյուս շաբաթվանից կարող ենք հանրության հետ երկխոսել՝ հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ»

Կառավարության ադապտացիոն շրջանը ավարտված է, մեկնարկում է բարեփոխումների լայնածավալ գործողությունների շրջանը, որոնք «տնտեսական ու քաղաքական զարգացման նոր շունչ են բերելու»: Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները ցավոտ գործընթաց են: Ես կարծում եմ, որ մենք պետք է այս տրամաբանությունից հրաժարվենք, բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ և հանրության շրջանում համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխման ուղղությամբ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ եթե որևէ բարեփոխում իրականացնելու համար կան բավարար փաստարկներ, ապա նույն փաստարկներով կառավարությունը պետք է ներկայանա հանրությանը:

«Եվ ես համոզված  եմ, որ այս ճանապարհով մեր բարեփոխումները կլինեն առավել արդյունավետ, ի վերջո չպետք է մոռանանք, որ ունենք կառավարման նոր համակարգ, որը պայմանականորեն կոչում ենք ուղիղ ժողովրդաիշխանություն, մենք պետք է կառավարման այս համակարգից բխող գործողություններ անենք: Կարծում եմ՝ մյուս շաբաթվանից կարող ենք հանրության  հետ երկխոսություն սկսել հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Մենք այդ երկխոսությունը կիրականացնենք տարբեր ծավալներով, տարբեր ձևաչափերով, մեր խնդիրը կլինի առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակցություն և հանրային ընկալում ձևավորելը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ որևէ բարեփոխում չի լինելու հապշտապ կամ թելադրված, բարեփոխումները պետք է ուղիղ կապ ունենան ազգային շահերի հետ:

«Պետք է ազդարարենք մեր աշխատանքի նոր փուլի մեկնարկը, մեզ բոլորիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստնություն և իհարկե հաջողություն»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter