HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները սեպտեմբերի 29-ի և 30-ի փոխարեն կլինեն հոկտեմբերի 20-ին և 21-ին

Այս տարի Էրեբունի-Երևան տոնական միջոցառումները կլինեն հոկտեմբերի 20-ին և 21-ին՝ սեպտեմբերի 29-ի և 30-ի փոխարեն: Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարի խոսքով՝ նախկինում որոշումն ընդունելիս հստակ չի եղել, թե հոկտեմբեր ամսվա որ օրերին պետք է կայանա Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը, որն այս տարի նշվելու է Երևանում:

Ըստ հիմնավորման՝ այս տարի մեծ շուքով նշվելու է Երևանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակը, որին մասնակցելու են բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Երևանի քույր քաղաքներից, սփյուռքահայերից, ուստի առաջարկվում է Երևանի օրը նշել ոչ թե սեպտեմբերի 29-ին և 30-ին՝ գագաթնաժողովի կայանալուց առաջ, այլ դրանից հետո՝ 2018 թվականի հոկտեմբերի 20-ին և 21-ին:  Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լինելու է հոկտեմբերի 7-ից 12-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter