ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Խորհրդարանն արտահերթ նստաշրջան կհրավիրի



Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:

Օրակարգում ընդգրկված են «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Նիստին քննարկվեց այս նախագծերի փաթեթն ու արժանացավ գործադիրի հավանությանը: Վերոնշյալ փաթեթներով առաջարկվում է առավել խստացնել ընտրակաշառքների, կրկնաքվեարկությունների և այլ ընտրախախտումների համար պատասխանատվության ենթարկումը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ