Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Արցախի օմբուդսմենն ընդունել է ԵԽ պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը



2018թ. օգոստոսի 30-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի աշխատակազմը:

Պաշտպանն անդրադարձ է կատարել ԱՀ ՄԻՊ ինստիտուտի իրավական կարգավիճակին, կառուցվածքին, գործունեության առաջնահերթություններին, քաղաքացիական հասարակության և Սփյուռքի կառույցների հետ համագործակցությանը:

Հաղորդագրության համաձայն՝ պատվիրակության անդամներին հետաքրքրում էր, թե ինչ մարմինների դեմ են առավելապես դիմումներ հասցեագրվում պաշտպանին, ինչ շրջանակներում է պաշտպանը համագործակցում պետական մարմինների հետ, գործնականում ինչ եղանակներով է իրագործվում իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված ՄԻՊ գործունեությունը:

Հանդիպման ավարտին Ռ.Մելիքյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը Արցախ կատարած այցի համար՝ ընդգծելով նման այցերի կարևորությունը Արցախի և եվրոպական կառույցների միջև կապերի հաստատման և ամրապնդման գործում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ