Պաշտպանության նախարարն ընդունել է ամերիկացի դիվանագետներին
Օգոստոսի 30-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Հայաստանումում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեյմս Թոմսոնին' վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին և մաղթել հաջողություններ Հայաստանում աշխատանքային գործունեության ընթացքում:
Նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է ԱՄՆ նահանգային համագործակցության շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի հետ փոխգործակցության 15 ամյակի միջոցառումների անցկացումը այս տարվա սեպտեմբեր ամսին:
Կողմերն անդրադարձել են նաև պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության այլ օրակարգային հարցերին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող թեմաներին:
Ամերիկյան կողմի խնդրանքով Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է շփման գծում հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջանի հատվածում տիրող իրավիճակը:
Մեկնաբանել