Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը կհետեւի ավագանու ընտրություններին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր գումարած նիստում որոշել է Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնին (ICES): Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է նաև Երևանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև: Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
Հայաստանի Հանրապետական կուսակցություն ' 262-ական,
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ' 140-ական,
«Ելք» կուսակցությունների դաշինք ' 41-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 32-ական:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել սեպտեմբերի 3-ից 5-ը' մինչև ժամը 18.00-ն:
Մեկնաբանել