HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Օգոստոսի 31-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մհեր Մարգարյանը վերահաստատեց կառավարության՝ ՄԱԿ-ի հետ համագործակցության օրակարգը խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու հաստատակամությունը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

ՀՀ մշտական ներկայացուցիչ Մարգարյանը Գլխավոր քարտուղար Գուտերեշին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հայկական կողմի մոտեցումները՝ վերահաստատելով, որ Հայաստանը հանձնառու է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, և ընդգծելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը: Կարևորվեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ռազմատենչ հռետորաբանության դադարեցումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter