Նախարարը փոխել է քրեակատարողական մի քանի հիմնարկների պետերի
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում տեղեկացնում է, որ նախօրեին, համապատասխան հրամաններով, քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություններ են իրականացվել.
««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակել եմ Վազգեն Առաքելյանին, «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ «Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Ղազարյանին:
Մեկ այլ հրամանով «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել