HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գազպրոմ»-ը հաստատեց, որ կառուցվող դպրոցը վճարովի կլինի

Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կառուցվող ուսումնամարզական համալիրի շինարարության ավարտը նախատեսված է այս տարվա 4-րդ եռամսյակում:

«Գազպրոմ Արմենիա»-ն, պատասխանելով «Հետք»-ի հարցմանը, հայտնել է, որ Ուսումնամարզական համալիրի գործունեությունը նախատեսվում է վճարովի հիմունքներով՝ շահագործման ծախսերը ֆինանսավորելու նպատակով: Մասնավորապես՝ ուսուցչական և դաստիարակչական կազմի, սպասարկման անձնակազմի վարձատրման, կոմունալ ծառայությունների ֆինանսավորման, սահադաշտի, ինչպես նաև լողավազանի ու մարզադահլիճների շահագործման և պահպանման ծախսերի համար:

«Ուսման վարձավճարի չափը քննարկման փուլում է և կհստակեցվի ուսումնական ծրագրերի հաստատումից հետո: Դպրոցի ուսման վարձավճարի դիմաց, բացի ուսումնական գործընթացի կազմակերպումից, նախատեսվում է այդ թվում՝ երկարօրյա խմբակ (մինչև ժամը 18:00), սնունդ, ինչպես նաև տարատեսակ մարզական և ստեղծագործական խմբակներին մասնակցություն, այցելություն լողավազան»,- հայտնել է «Գազպրոմ Արմենիա»-ն:

Հիշեցնենք, որ ուսումնամարզական համալիրի հարևանությամբ ապրող բնակիչները նամակով դիմել են «Գազպրոմ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նրանք խնդրել են հնարավորություն ընձեռել թաղամասի երեխաներին անվճար հաճախել իրենց կողմից այդքան սպասված ուսումնական հաստատությունները, քանի որ «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» ծրագիրը ի սկզբանե բնորոշված է եղել որպես սոցիալական, և համալիրի մերձակայքում առկա չէ որևէ դպրոց և անվճար մանկապարտեզ:

«Ուսումնամարզական համալիրը կառուցվում է բացառապես Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» ՀԲԸ ֆինանսավորմաբ՝ ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակում, որի հիմնական նպատակն է պայմաններ ստեղծել մանկապատանեկան դաստիարակության, երեխաների ֆիզիկական և ստեղծագործական զարգացման համար: «Գազպրոմ» ՀԲԸ ուղղակի ներդրումների ծավալը կազմում է շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար և «Գազպրոմ»-ը գումարների վերադարձելիություն չի նախատեսում, քանի որ ֆինանսավորումը իրականացվում է «Գազպրոմը՝ երեխաներին» («Газпром – детям») ծրագրով»,- հայտնել է «Գազպրոմ Արմենիա»-ն:

Մեկնաբանություններ (1)

Յանա
Է է է ժողովուրդ գազպրոմը ինչ պիտի սովորեցնի ալան֊թալան գազովչիկ֊զոդոցչիկ ու դեռ մի հատ էլ պահանջում եք ձրի դասեր ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter