HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամո Քոչունցն ազատվել է ԶՈՒ ԳՇ կազմակերպչա-զորահավաքային վարչության պետի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Կամո Քոչունցն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչա-զորահավաքային վարչության պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ ազատել զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից»,- գրված է հրամանագրում:

Քոչունցը կազմ­զորահավաքային վարչության պետի պաշտոնում նշանակվել էր 2013 թվականի հունիսի 10-ին: Մինչ այդ եղել էր 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների հրամանատար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter