HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երասխ համայնքում մանկապարտեզ կկառուցվի

Արարատի մարզի Երասխ համայնքում մանկապարտեզ կկառուցվի։ Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Երասխի միջնակարգ դպրոցի կողմից անհատույց օգտագործվող շենքը, սանհանգույցը, դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը սեփականության իրավունքով հանձնել Երասխ համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով։

Համայնքի ներկայացրած ծրագրով՝ մանկապարտեզ  կառուցելու նպատակով մինչ 2020 թվականը կիրականացվի 157 միլիոն դրամի ներդրում։

Ինչպես ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել Երասխի համայնքապետը: Նա տեղեկացրել է, որ համայնքի միջնակարգ դպրոցի երեք մասնաշենքերից մեկի առաջին հարկը` 417 քառ. մետր մակերեսով և իր հարակից հողատարածքով, առանձնացել, դարձել է առանձին գույքային միավոր, և խնդրել է այն նվիրաբերել համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով:

Կառուցվող մանկապարտեզը համայնքի 120 երեխաների համար կապահովի նախադպրոցական կրթություն:

Կատարվելիք 157 միլիոն դրամից մոտ 16 միլիոն դրամը հատկացվելու է Երասխ համայնքի բյուջեից, իսկ մնացածը՝ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:

Լուսանկարը՝ Երասխ համայնքի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter