Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Կառավարությունը կոչ է անում «բեյբի բում» ապահովել



Կառավարության նիստին քննարկվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 150 հազար դրամ սահմանելու մասին որոշման նախագիծը:

Գործող օրենքով այն 50 հազար դրամ է: Ըստ նախագծի` որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հոկտեմբերի մեկին, և այն տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018 թվականի հոկտեմբերի մեկին կամ դրանից հետո:

Նախարարի խոսքով՝ նախագիծը միտված է ժողովրդագրական վիճակի բարելավմանը, որը կնպաստի ծնելիության աճին:

Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018 թվականի համար կիրականացվեն ՀՀ 2018 պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում: Նախարարի խոսքով՝ երկրում երեխաների ծննդի նվազում է նկատվում, ուստի կոչ արեց ընտանիքներին երկրորդ երեխայի ծննդին պատասխանատու վերաբերվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, կատակեց՝ հայացքից ենթադրվում է, որ նախարարն ուզում է ասել՝ հատկապես տղա երեխաների ծննդին պատասխանատու վերաբերվել:

«Ու որքան հնարավոր է շուտ դառնան տասնութ տարեկան»,-ասաց Փաշինյանը: Դավիթ Տոնոյանն արձագանքեց` կողմնակից է, որ ուշադրություն դարձնեն հատկապես երրորդին ու չորրորդին և ոչ երկրորդին:

«Այո, բայց մի տեխնիկական բարդություն կա, առանց երկրորդ երեխայի երրորդը, չորրորդը չեն կարող լինել, եթե ինովացիոն, ժամանակակից տեխնոլոգիաները այլ հնարավորություններ չտան»,- կատակեց վարչապետը, ապա հետաքրքրվեց, թե նիստին ներկա կառավարության անդամներից քանիսը երկրորդ երեխա ունի, ապա` երեք, հետո` չորս: Վարչապետն արձանագրեց, որ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը մեծ պոտենցիալ ունի` չնայած երիտասարդ տարիքին, որովհետև համարյա բոլոր հարցումների ժամանակ ձեռք բարձրացրեց:

«Չնայած մենք էլ երիտասարդ ենք»,- ասաց Փաշինյանը:

Առաջարկ եղավ զույգ երեխաների ծննդի դեպքում կրկնապատկել գումարը, ինչը, թե´ նախագծի հեղինակը, թե´ վարչապետը, հրաշալի առաջարկ համարեցին:

Վարչապետն առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով և մյուս նիստին խմբագրված ներկայացնել:

Վարչապետը հավելեց, որ «բեյբի բում»՝ ծնելիության կտրուկ աճ են ակնկալում և կոչ անում:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Stephan Dragon20:02 - 6 սեպտեմբերի, 2018
But remember, all children must be vaccinated! The Prime Minister wishes that too!
2. SM11:35 - 9 սեպտեմբերի, 2018
With respect, this is so unproductive to the end cause. - the sum of $ 206 would not entice educated women to have another baby, Only poor parents will look at this $ 206 as a benefit, which of course it is not., Does the Government have enough money to support these children until they reach adult hood because that is what is going to happen.
3. HAGOP09:26 - 13 սեպտեմբերի, 2018
I DON'T UNDERSTAND WHY THEY ARE LAUGHING AND JOKING IN THIS MEETING!!!????? THEY ARE LAUGHING ABOUT CONSCRIPTING BOYS IN THE MILITARY!!!!!! NOT FUNNY!!!!! SO MANY YOUNG BOYS AS YOUNG AS 18 HAVE DIED FOR ARMENIA!!!!!!! ALSO, ARMENIA HAS A HIGH RATE OF ABORTION!!!!! MANY BEAUTIFUL ARMENIAN BABY GIRLS HAVE BEEN MURDERED BECAUSE FAMILIES ONLY WANT BOY BABIES AND NOT GIRL BABIES!!!!!!! ARMENIA MUST MAKE ABORTION ILLEGAL!!!!!!!!!!!!!!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ