HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Ամուլսարը գալիս է Երևան». ակցիա Կառավարության դիմաց (լուսանկարներ)

Կառավարության շենքի դիմաց բնապահպանները, Ջերմուկից, Սևանից, Գնդեվազից և այլ համայնքներից եկած քաղաքացիները ակցիա էին իրականացնում` ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ Մասնակիցները Ամուլսարի տարածքում հայտնաբերված, Կարմիր գրքում գրանցված թիթեռների կերպարանքով էին։ Նրանք իրենց հետ բերել էին նաև փուչիկներ, որոնք, ինչպես իրենք նշեցին, խորհրդանշում էին հանքերի վերաբերյալ միֆերն ու վախերը։

«Արբիտրաժային դատարաններ, ներդրողների հեռացում, միջազգային չափանիշներ։ Այս ամենով սպառնում են ՀՀ քաղաքացիներին և կառավարությանը՝ փորձելով ստիպել զիջել մեր և գալիք սերունդների առողջ կյանքը Երկիր մոլորակի այս հատվածում: Այս ակցիայի նպատակն է բացահայտել ու պայթեցնել մեզ վախեցնելու համար փչված այդ միֆերը և խրախուսել ՀՀ կառավարությանը վերջնականապես հաստատել ժողովրդի կամքի ու արդարության վրա հիմնված որոշում»,- ասվում է ակցիայի տեքստում։

Երևան, սեպտեմբերի 6, 2018 թ.։

Մեկնաբանություններ (5)

Josef
Has Armenia 2 bln. dollars to pay penalty? The Greens are crazy and dangerous in any country. Who pay this comedy? Dear Armenians, think very well and properly, you are sometimes very naive. Otherwise, I love you.
Անի
Այսօր 20 հոգի չի եղել, ավելի շատ մարդ է եղել, ինչու՞ է 20 գրած, մանավանդ երբ հայերեն տեքստում այդպիսի բան չկա, սխալ թարգմանություն է՞:
E.S.
How just/fair is to give the permit to a miner then he spends 400 million dollars and after that you take his license back. Not all investors in Ludian are rich! There are normal people that believed in Armenia and invested in Ludian and now are loosing small fortunes.
Ashot
Let's tax the people who are demonstrating for the rest of their lives to pay the 98 mln dollars Lydian borrowed and invested in Armenia. When there is no cost to demonstrators, they can close any project in Armenia. Can I build a house next to someone's garden. If he has a big family, they can demonstrate against it and claim that my house does not allow sun to reach his garden. Absurd, right? But Armenia is going there, look at the negotiations for the price of grapes, price of milk. The crowd figured out how to use blackmail to get what it wants. This is the tragedy.
Մարկ
Էս են հեծանվորդներով ու բայքերներով ակցիան ա՞, որն իբր սաղ աշխարհը պիտի մասնակցեր՞: Մի շաբաթ շուխուր արեցիք, էս 20 հոգով եք հավաքվել՞:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter