Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Վալերիյ Օսիպյանը Մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ քաղաքացիների մոտ զենք-զինամթերք չի տեսել



Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը 2008 թվականի Մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ «հարյուրավոր ոստիկանների պես հերթապահել է»:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողի հարցին ի պատասխան ասաց Վալերիյ Օսիպյանը: Հարցին՝ հերթապահելիս քաղաքացիների մոտ զենք-զինամթերք տեսե՞լ է, Օսիպյանն ասաց. «Ինքս` ոչ, զենք-զինամթերք չեմ տեսել, բայց փայտեր և այլն բոլորս էլ տեսել ենք»:

Ինչ վերաբերում է նրան, թե մարտի 2-ի առավոտյան ցուցարարների մոտ դիմադրություն եղե՞լ է, ոստիկանապետն այսպես պատասխանեց.

«Հիմա կառավարության դիմաց բազմաթիվ քաղաքացիներ կան, ակցիա են իրականացնում, պայմանական ընդունենք, որ հարակից Տիգրան Մեծ փողոցը փակել են, ոստիկանները մոտենան, պահանջեն փողոցը բացել, բնականաբար կհրաժարվեն, ավտոմատ քաշքշուկ է ստեղծվելու, թեպետ ոստիկանությունն օրինական գործողություն է իրականացնում, և չի բացառվում, որ օրենքով նախատեսված կարգով կարող է ֆիզիկական ուժ կիրառվել, դա պետք է որպես դիմադրությո՞ւն դիտվի»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ