Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Դատարանը քննում է Ալեքսանդր Սարգսյանի որդու խափանման միջոց կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցը



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այս պահին քննում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կալանքի հարցը. դատարանը պետք է Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի:

Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

Քննչական կոմիտեի վարույթում քննվող գործի շրջանակներում, ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքացի Դավիթ Սիմոնյանը 2007 թվականի ապրիլի 1-ին Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում հրազենային վնասվածք է ստացել Հայկ Սարգսյանի կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Նշենք, որ միջադեպից հետո Դավիթ Սիմոնյանը հայտնել է, թե իր վնասվածքը մեկ այլ անձ է պատճառել, և դա եղել է անփութության հետևանք: Դրանից հետո քրեական գործը կարճվել է:

Վերջերս Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ու հայտնել, որ Հայկ Սարգսյանն է պատճառել իր վնասվածքը, և նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործը վերաբացվել է:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Այս գործն արդեն մեղադրական եզրակացությամբ դատարանում է:

Դատարան բերված Հայկ Սարգսյանն այսօր չառարկեց նիստի տեսանկարահանման դեմ, դատարանի հարցերին ի պատասխան նշեց, որ խնամքին երկու երեխա ունի՝ 2 և 5 տարեկան, նշեց, որ ունի  բարձրագույն կրթություն, աշխատել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայությունում՝ որպես պետի տեղակալ:
Այս պահին կալանքի վերաբերյալ դատական նիստը շարունակվում է:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. сергей20:57 - 7 սեպտեմբերի, 2018
A в 2007 году, по чьему указанию дело было закрыто, ведь совершена была попытка убийства, свалив вину на другого? Почему тогда прокуратура, не разобравшись до конца, закрыло дело? И много таких почему.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ