Կիրակի, 23 սեպտեմբերի

«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ում հրդեհ է բռնկվել. լրացուցիչ ուժ կուղարկվի



«Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում այսօր հրդեհ է բռնկվել, որը դեռ չի մարվել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Մկրտչյանը:

«Ես էլ եմ տվյալներն ամբողջությամբ ճշտում, ճշտումները կանենք, ԱԻՆ-ի կայքում տեղեկություն կլինի: Ավելի լավ է ստույգ ճշտենք, նոր ասենք: Այս պահին պարկի ամբողջ աշխատակիցները, ԱԻՆ-ը մի մարդու նման աշխատում ենք: Մենք էլի ուժ ենք ուղարկելու տարբեր մասնաճյուղերից»,- ասաց ՊՈԱԿ-ի տնօրենը:

Մեզ հաջողվեց պարզել, որ հրդեհի օջախը Մեղրի հոշորացված համայքնի մեջ մտնող Վահրավար բնակավայրի տարածքում է, այրվում է անտառածածկ տարածք:

ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Նախարարության պաշտոնակական կայքում հրդեհի մասին տեղեկություն չկա:

Լուսանկարը տրամադրել են տեղացիները


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ