Կիրակի, 23 սեպտեմբերի

Ամերիկահայ Մայք Սարյանի նվիրաբերած մեծաքանակ բուժտեխնիկական հասցեական կուղղվի մարզերին



Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ամերիկահայ հայտնի առողջապահության կազմակերպիչ Մայք Սարյանի կողմից Հայաստանին նվիրաբերված մեծաքանակ բուժսարքավորումներն ու պացիենտների սպասարկման օժանդակ տեխնիկան կբաշխվի մարզային բուժհաստատություններին: Մարզերի կենտրոնների մի մասն իրապես ունի վերազինման կարիք, և այս սարքավորումները խիստ հասցեական կհասնեն դրանց` շեշտել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` տրամադրված բուժտեխնիկայի պահման պահեստ շրջայցի ժամանակ:

Նվիրաբերված շուրջ 1000 սարք-սարքավորումները ներառում են ուլտրաձայնային հետազոտության և էլեկտրոսրտագրության, շարժական ռենտգեն սարքավորումներ, բիոքիմիական անալիզատորներ, որոնց միջոցով հնարավոր է միաժամանակ մի քանի տասնյակ հիվանդի անալիզի պատասխան ստանալ, գեներատորներ, անզգայացման սարքեր, դեֆիբրիլյատորներ, պուլսօքսիմետրեր, ասպիրատորներ, ստերիլիզատորներ, արտածծման պոմպեր, հիվանդի հսկման մոնիտորներ, ցենտրիֆուգաներ: Մայք Սարյանի օժանդակությամբ կողմից Հայաստանին տրամադրվել են նաև ֆունկցիոնալ մահճակալներ, վիրահատական սեղաններ և այլն:

Սա Մայք Սարյանի առաջին նվիրաբերությունը չէ Հայաստանին, և նախարար Թորոսյանը մեծապես կարևորել է աջակցությունն ու շեշտելով, որ Հայաստան նրա առաջիկա այցի ընթացքում անպայման անձամբ կփոխանցի իր շնորհակալական խոսքը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ