HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարության ենթակա գերատեսչությունների՝ պաշտոնական տեսակետ հայտնելու ոլորտները սահմանվել են. ԱՆ-ի նախագիծը

Արդարադատության նախարարությունը հրապարակել է կառավարության որոշման վերաբերյալ պարզաբանմամբ հանդես եկող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը սահմանելու մասին որոշումը: Հիշեցնենք, որ այն վերաբերում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի ընդունած այն շրջաբերականին, ըստ որի կառավարության անդամների հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին: Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում:

Նախագիծը ներկայացնում է, թե կառավարության յուրաքանչյուր գերատեսչություն ինչ  հարցերի շուրջ կարող է պաշտոնական տեսակետ ներկայացնել:

Ըստ նախագծի հիմնավորման՝ ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկման  անհրաժեշտությամբ: Ըս այդ հոդվածի դրույթների՝ օրենսդրական ակտի և կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու պետական կառավարման համակարգի մարմինների ցանկը և համապատասխան բնագավառները սահմանվում են կառավարության որոշմամբ:

Ըստ այդմ՝ Արտաքին գործերի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝

արտաքին գործեր,

դիվանագիտական ծառայությոն,

միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացում,

օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն,

 Հայաստանի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերություններ,

օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացում,

համաշխարհային քաղաքական և տնտեսական իրադրություն,

Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովման բնագավառներ:

Արդարադատության նախարարություն՝

հարկադիր կատարում, քրեակատարողական, պրոբացիա,

սնանկություն,

փաստաբանություն,

անչափահասների արդարադատություն,

հաշտարարության, նոտարական գործունեություն,

քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում,

իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառման, անհատ ձեռնարկատերերի հաշվառում,

անձնական տվյալների պաշտպանություն,

շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում,

իրավական փորձաքննություն,

միջազգային իրավական փոխօգնություն,

hակակոռուպցիոն գործունեություն,

պետական ծառայությունների մատուցման` միասնական գրասենյակների բնագավառներ:

Ֆինանսների նախարարություն

 գնումներ,

Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերություններ,

 գանձապետական համակարգ,

բյուջետային համակարգ,

հանրային հատվածի ներքին աուդիտի համակարգ,

վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների, խաղային բնագավառում փողերի լվացման դեմ պայքարի, Կառավարության  որոշման համաձայն իր կողմից լիցենզավորվող և ծանուցման ենթակա գործունեության տեսակներ,

Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար ձեռք բերվող ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առավելագույն գներ,

Հայաստանի Հանրապետության պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների հավաքագրման և սահմանման, ինչպես նաև շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկում,

հաշվապահական հաշվառում, այդ թվում` հանրային հատվածի հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեություն,

թանկարժեք մետաղների բնագավառներ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցություն,

որակի ենթակառուցվածքների (տեխնիկական կանոնակարգում, համապատասխանության գնահատում, ստանադարտացում, չափագիտություն, հավատարմագրում),

ներդրումային քաղաքականություն,

զբոսաշրջություն,

ինովացիոն քաղաքականություն,

եվրամիության հետ համագործակցություն,

առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցություն,

ԵԱՏՄ-ի շրջանակներում և երրորդ երկրների հետ արտաքին առևտրի իրականացում,

մտավոր սեփականություն,

 առևտուր և ծառայություններ,

  գործարար և ներդրումային միջավայրի զարգացման քաղաքականություն,

արդյունաբերության քաղաքականության,

թանկարժեք մետաղների բնագավառներ:

Պաշտպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանություն,

 Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցում (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ),

զինվորական ծառայության, այդ թվում` զինծառայողի կարգավիճակի, (զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց կենսաթոշակային ապահովության, իսկ բժշկական օգնության սպասարկման մասով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ) և սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու, զինծառայողների նյութական պատասխանատվություն,

ռազմական դրության իրավական ռեժիմ (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ),

ռազմարդյունաբերական համալիր,

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական,

ներքին ծառայության,կայազորային ու պահակային ծառայություններ,

 ռազմական ոստիկանության գործունեություն,

զինծառայողների նյութական պատասխանատվություն,

այլընտրանքային ծառայություն (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ) բնագավառներում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

սոցիալական աջակցություն,

աշխատանքային օրենսդրության և զբաղվածության քաղաքականության, պետական կենսաթոշակային ապահովության և պետական նպաստների, այդ թվում՝ ընտանեկան, սոցիալական, հրատապ օգնության երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ժամանակավոր անաշխատունակության, մայրության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում և թաղման նպաստներ,

«զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված ամենամսյա պարգևավճարներ,

հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների սոցիալական պաշտպանության և սոցիալական ներառում,

բժշկասոցիալական փորձաքննություն,

հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացում,

հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և այլ տեխնիկական միջոցներով ապահովում,

հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովում,

տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում,

որոշակի բնակության վայր չունեցող անձանց կացարանով ապահովման և սոցիալական ծառայությունների տրամադրում,

ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամքի և դաստիարակության կազմակերպում,

կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, մասնավորապես, առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամ երեխաներին տրամադրվող անվճար և համայնքային ֆինանսավորմամբ, վճարովի և համավճարով սոցիալական այլընտրանքային ծառայությունների ստեղծմանն ուղղված ծրագրեր,

կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված պետական ծրագրերի,

բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և սոցիալական ցերեկային կենտրոններում խնամք տրամադրող կազմակերպություններ,

որդեգրման ենթակա երեխաների, որդեգրողի թեկնածուների, որդեգրողների և որդեգրված երեխաների կենտրոնացված հաշվառում,

խնամատար ընտանիքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի ապահովում,

կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հարցերով զբաղվող կազմակերպություններ,

ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում,

 կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների պետական ծրագրերի իրականացման բնագավառներ:

Առողջապահության նախարարություն

 բժշկական օգնության և սպասարկման, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և հանրային առողջության ապահովում,

դեղերի և բժշկական նշանակության սարքերի շրջանառություն,

առողջապահության բնագավառի լիցենզավորման և թույլտվությունների բնագավառներ: 

Բնապահպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) օգտագործում,

մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցում,

բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործում, վերականգնում և վերարտադրում,

բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների կայուն կառավարում, պահպանություն, պաշտպանություն, վերարտադրում և օգտագործում,

Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութեր ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում,

բնապահպանության ոլորտում լիցենզիաներ, թույլտվություններ, պայմանագրեր և համաձայնեցումներ,

շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննություն, էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման բնագավառներ:

 Կրթության և գիտության նախարարություն

նախադպրոցական կրթություն,

ընդհանուր, մասնագիտացված, հատուկ կրթություն,

նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթություն,

միջին մասնագիտական կրթություն,

բարձրագույն մասնագիտական կրթություն,

ներառական կրթություն,

հետբուհական կրթություն, գիտական կոչումներ և աստիճանների շնորհում,

գիտություն,

արտադպրոցական դաստիարակություն,

լրացուցիչ (ոչ ֆորմալ և ինֆորմալ) կրթություն,

կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման բնագավառներ:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

ընդերքի  օգտագործում և պահպանություն,

էներգետիկայի բնագավառ (էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջերմամատակարարման համակարգեր) և էներգախնայողություն ու էներգաարդյունավետության իրականացմանն ուղղված պետական քաղաքականության վարման աշխատանքներ,

ջրային համակարգերի կառավարման և օգտագործման բնագավառում բնագավառներ:

Մշակույթի նախարարություն

պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանություն և   օգտագործում,

ոչ նյութական մշակութային ժառանգություն,

թանգարանային գործ,

գրահրատարակչություն,

գրադարանային գործ,

արվեստի բոլոր տեսակի և ձևերի (կինոարվեստ և տեսալսողական այլ արվեստ, թատերարվեստ, կերպարվեստ, երաժշտական արվեստ, արվեստի այլ ժանրեր),

մշակութային արժեքների արտահանում և ներմուծում,

գեղարվեստական կրթության բնագավառներ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ֆիզիկական կուլտուրա,

սպորտ,

երիտասարդության բնագավառներ:

Սփյուռքի նախարարություն

Հայաստան-սփյուռք գործակցության բնագավառ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

համայնքային ծառայություն,

հուղարկավորությունների կազմակերպում և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործում,

տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների նկատմամբ իրավական հսկողություն, համայնքների պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված համայնքների ղեկավարների սեփական լիազորություններ, ինչպես նաև համայնքի ավագանու լիազորություններ, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ապակենտրոնացում,

աղբահանության և սանիտարական մաքրման (առողջապահության և բնապահպանության նախարարության հետ համատեղ), 

թափոնների կառավարում (առողջապահության և բնապահպանության նախարարության հետ համատեղ),

վարչատարածքային բարեփոխումներ (համայնքների խոշորացում),

տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ,

հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցում, միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում,

Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարում, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրում,

տեղական ինքնակառավարման մարմիններում շահագործվող կառավարման տեղեկատվական համակարգերի և համայնքների պաշտոնական կայքերի գրանցամատյանների վարման աշխատանքներ,

համայնքապետարանների կողմից իրականացվող էլեկտրոնային փաստաթղթաշարժ,

համայնքների ավագանու նիստերի՝ համացանցում առցանց հեռարձակումների գործընթաց,

համայնքների կողմից արտաբյուջետային գանձապետական հաշիվների բացում,

համայնքների զարգացման ծրագրերի մշակման մեթոդաբանություն,

համայնքներին պետական բյուջեից բյուջետային փոխատվություններ, վարկեր, երաշխիքների տրամադրում,

միջհամայնքային միավորումներ,

փախստականների և ապաստանի հարցեր (միգրացիոն ծառայության հետ համատեղ),

հետընդունման (ռեադմիսիայի) (միգրացիոն ծառայության հետ համատեղ),

արխիվային գործի բնագավառներ:

Գյուղատնտեսության նախարարություն

օրգանական գյուղատնտեսություն,

բուսաբուծություն, սերմնաբուծություն, այգեգործություն և բույսերի պաշտպանություն,

հողերի օգտագործում և մելիորացիա,

ագրովերամշակում,

անասնաբուծություն (մեղվաբուծություն, ձկնաբուծություն) և անասնաբուժություն,

գյուղատնտեսական խորհրդատվություն և աջակցություն,

 սննդամթերքի անվտանգություն,

գյուղատնտեսական կոոպերացիայի բնագավառներ:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

ավտոմոբիլային տրանսպորտ,

երկաթուղային տրանսպորտ,

կապ,

տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինովացիա,  բարձր տեխնոլոգիաներ,

փոստային կապ,

միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ,

օդային տրանսպորտ,

քաղաքացիական ավիացիայի բնագավառներ:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 արտակարգ իրավիճակների կանխում,

հնարավոր հետևանքների նվազեցում և վերացում,

քաղաքացիական պաշտպանություն,

 հրդեհային անվտանգության ապահովում,

հիդրոօդերևութաբանական գործունեություն,

մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործություն,

սեյսմիկ ռիսկի նվազեցում և տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառներ:

 Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրում,

Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում աշխարհագրական օբյեկտների անվանակոչում, անվանափոխում, անշարժ գույքի՝ ըստ գույքի գտնվելու վայրի հասցեների պետական գրանցում,

հողաշինարարություն,

գեոդեզիայի և քարտեզագրություն,

անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի կադաստրային գնահատում,

անշարժ գույքի համակարգված դիտարկումների, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի վերլուծության իրականացում,

Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրություն, գեոդեզիայի, չափագրում (հաշվառման) և հողաշինարարության որակավորման  ստուգում,  Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորման ստուգման բնագավառներ:

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

միջուկային անվտանգություն՝ միջուկային տեղակայանքներ, ատոմակայան, միջուկային վառելիքի պահեստարան (հրապարակի ընտրում, նախագծում, կառուցում, շահագործում, շահագործումից հանում), միջուկային նյութերի հետ իրականացվող գործունեություն,

ճառագայթային անվտանգություն և պաշտպանություն, էներգետիկա, բժշկություն, գիտություն, կրթություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն ու տնտեսության այլ ճյուղերում կիրառվող իոնացնող ճառագայթման աղբյուրներ (ռադիոակտիվ նյութեր, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր, գեներացնող ճառագայթման աղբյուրներ), ռադիոակտիվ հումքի արդյունահանում, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ և վերահսկողություն,

ռադիոակտիվ թափոնների կառավարում,

միջուկային նյութեր, ռադիոակտիվ նյութեր, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր, ռադիոակտիվ թափոնների ներմուծում/արտահանման, փոխադրում,

վթարային պատրաստվածություն և հակազդում՝ (միջուկային և ճառագայթային վթարների տեղափակում և վերացում, բնակչության և անձնակազմի պաշտպանություն),

միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքներ, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության բնագավառներ,

միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքներ, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանություն հարցերով օրենսդրական ակտերի վերաբերյալ համատեղ պարզաբանումներ հնարավոր են Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ, իսկ ճառագայթային անվտանգության և պաշտպանության հարցերով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ:

  Պետական եկամուտների կոմիտե

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի դրույթներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությամբ կարգավորվող հարցեր, «Հարկային ծառայության մասին»  և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կարգավորման առարկա հանդիսացող հարցեր,

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, դրանց հիման վրա ընդունված և դրանց իրականացումն ապահովող ենթաօրենսդրական ակտերով կարգավորման ենթակա՝ հարկային հարաբերություններին առնչվող հարցեր,

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ այլ  օրենքներով, դրանց հիման վրա ընդունված և դրանց իրականացումն ապահովող ենթաօրենսդրական ակտերով կարգավորման ենթակա՝ հարկային հարաբերություններին առնչվող հարցեր,

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակային սոցիալական վճարների հաշվարկման և վճարման (գանձման) կարգերի, կուտակային հատկացումների հաշվարկում և փոխանցում,

«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող հարցեր,

Եվրասիական տնտեսական միության պայմանագրերի, երրորդ երկրների հետ մաքսային ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությամբ կարգավորվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությամբ մաքսային կարգավորման ոլորտին առնչվող և մաքսային մարմինների իրավասությանը վերապահված այլ հարցեր,

Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի շրջանակներում հարկային կարգավորման ոլորտին և հարկային մարմնի իրավասությանը վերապահված Հայաստանի Հանրապետության ազգային օրենս­դրու­թյամբ սահմանված բնագավառներ:

  Վիճակագրական կոմիտեն

 Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրություն,

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական համակարգ,

Հայաստանի Հանրապետությունում համատարած հաշվառումների բնագավառներ:

Քաղաքաշինության կոմիտե

տարածական պլանավորում (գլխավոր հատակագծեր),

քաղաքաշինական նորմատիվատեխնիկական նորմեր և փաստաթղթեր,

շինարարություն,

շենքերի, շինությունների սեյսմակայունության բարձրացում և արդիականացման հարցերի կանոնակարգում,

ճարտարապետություն,

քաղաքաշինական գործունեության լիցենզավորում,

քաղաքաշինական (բնակարանային) պետական ծրագրերի համակարգման բնագավառներ:    

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում,

 բժշկական սպասարկում,

 դեղերի շրջանառություն և դեղագործական գործունեություն,

 աշխատողների առողջության պահպանում և անվտանգության ապահովման բնագավառներ:

Կրթության տեսչական մարմին

  նախադպրոցական կրթության,

 հանրակրթության,

 նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության,

 միջին մասնագիտական կրթության բնագավառներ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

ոչ պարենային արտադրանքի՝ համաձայն Կառավարության և ՄՄ (Մաքսային միություն) կողմից սահմանված և ըստ համապատասխան ոլորտների տեխնիկական կանոնակարգեր,

չափումների միասնականության ապահովում,

 թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշում,

թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացում, այդ թվում` մանրածախ առուվաճառք և դրանցով գործարքների ինչպես նաև համապատասխանության գնահատում,

տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված ոչ պարենային արտադրանքի պետական վերահսկողության իրականացում,

 չափագիտական կանոնների և նորմերի պահպանում, այդ թվում` չափագիտության տարածման ոլորտների պահանջների պահպանում, հաստատված տեսակի չափման միջոցների կիրառում, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայություն և չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական չափագիտական վերահսկողության իրականացում՝ անվտանգության տեսանկյունից,

 թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցման պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում,

 թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանություն, սահմանված պահանջների, պայմանների պահման նկատմամբ փաստաթղթային հսկողություն,

 շուկայահանված ոչ պարենային արտադրանքի անվտանգություն և չափումների միասնականության ապահովում, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցման պահանջներ և պայմանների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառում,

 Վերահսկողության ոլորտում անհամապատասխանության դեպքում Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած  ճանաչելու կամ դրանց գործողությունը  կասեցնելու լիցենզավորող մարմիններ միջնորդագրերի  ներկայացման բնագավառներ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

սննդամթերքի և կերի անվտանգություն,

անասնաբուժություն,

 բուսասանիտարիայի բնագավառներ: 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

 քաղաքաշինություն,

տեխնիկական և հրդեհային անվտանգություն,

տրանսպորտ,

էներգետիկա,

 պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներ:

 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

մթնոլորտային օդի պահպանություն,

 ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն,

 հողերի օգտագործում և պահպանություն,

 ընդերքօգտագործում և ընդերքի պահպանություն,

 կենդանական և բուսական աշխարհի օգտագործում և պահպանություն,

վտանգավոր նյութերի, արտադրություն ու սպառման թափոնների բնագավառներ:

 Ազգային անվտանգության ծառայություն

ազգային անվտանգության մարմիններում ծառայություն,

 սահմանապահ զորքեր,

 հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովում,

 պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանություն,

պետական սուրհանդակային կապ,

 ահաբեկչության դեմ պայքար (Հայաստանի Հանրապետության  պաշտպանության նա­խարարության և  Հայաստանի Հանրապետության  ոստիկանության հետ համատեղ),

 Հայաստանի Հանրապետության պետական սահման (Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի նախարարության,  Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և  Հայաստանի Հանրապետության    ոստիկանության հետ համատեղ),

 օպերատիվ-հետախուզական գործունեություն (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող մյուս մարմինների հետ համատեղ),

համակարգի զինծառայողների սոցիալական ապահովության բնագավառներ:

 Ոստիկանություն

ոստիկանությունում ծառայություն,

ոստիկանության զորքեր,

ոստիկանության կողմից գույք և օբյեկտների պահպանություն,

ոստիկանության պարեկապահակետային և ճանապարհապարեկային ծառայություն,

ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի գործունեության, ձերբակալված և կալանավորված անձանց ոստիկանության կողմից ուղեկցում և պահպանում,

ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեություն, միջոցառումներ,

վարչական հարկադրանքի միջոցների կիրառում,

ճանապարհային երթևեկություն,

տրանսպորտային միջոցների պետական հաշվառում, պետական գրանցում, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցում, հաշվառման համարանիշերի տրամադրում, տրանսպորտային միջոցի վերասարքավորում,

վարորդական վկայականի տրամադրում,

 ոստիկանության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրվող անձը հաստատող փաստաթղթերի, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրում

բնակչության պետական ռեգիստր,

քաղաքացիության հետ կապված հարցեր, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորում և փախստականների փաստաթղթավորում,

օտարերկրացիներին ոստիկանության կողմից տրամադրվող մուտքի վիզաներ և կացության կարգավիճակների տրամադրում, օտարերկրացիների արտաքսում,

ընտրողների ռեգիստրի վարում և ընտրողների ցուցակների կազմում,

 հավաքների ընթացքում ոստիկանության գործառույթների և լիազորությունների,

 քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառություն,

թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորների շրջանառություն, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության ապահովում (այլ իրավասու մարմինների հետ համատեղ),

հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի պաշտպանություն, քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության,

ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների կիրառում, բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառում, բռնություն գործադրած անչափահասների ուղղորդում և մշտադիտարկում,

մասնավոր պահնորդական գործունեություն,

 անշարժ գույքի տարածք ներխուժումը կանխել կամ վերացնել,

ոստիկանության օպերատիվ-տեղեկատու քարտադարանի, մատնադրոշմային քարտադարան, հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կազմակերպման և գործունեություն,

 վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց, ինչպես նաև քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաներ, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառում, քրեագիտական հաշվառումներ, ոստիկանության կողմից ԴՆԹ բնութագրերի հաշվառում,

ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցում,

արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող բնագավառներ:

Պետական վերահսկողական ծառայություն

 «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության բնագավառ:

 

Հիշեցնենք, որ E-draft.am-ը նախարարությունների նախագծերի հրապարակման աշխատանքային հարթակն է, և նախագիծը դեռևս պետք է կառավարության հավանությանը արժանանա՝ ուժի մեջ մտնելու համար:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter