HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները կկառուցվեն փոխհարգանքի սկզբունքով

Սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով Մոսկվա ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կկառուցվեն պետությունների շահերը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա.

«Վստահ եմ, որ այս հարցերը կլուծվեն, և մենք կհենվենք մեր դաշնակցային հարաբերությունների շահերը հարգելու, մեր պետությունների շահերը հարգելու և մեր երկրների ինքնիշխանությունը հարգելու վրա՝ մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքով»,- Փաշինյանի խոսքերն է մեջբերում Կրեմլի կայքը:

Վարչապետը հավելել է նաև, որ պետք է ձգտել օգտագործել երկու երկրների հարաբերությունների ամբողջ ներուժը: Նրա խոսքով՝ չնայած ԶԼՄ-ների վատատեսական հրապարակումներին, երկու երկրների համագործակցությունը զարգանում է «դինամիկ» կերպով: 

«Կարծում եմ, որ գլխավոր առաջադրանքը, իսկապես, մեր հարաբերությունների ամբողջ ներուժը իրացնելն է: Իհարկե, մեր հարաբերությունները փայլուն են, սակայն կարծում եմ՝ դրանով չպետք է սահմանափակվենք: Մասնավորապես մենք մեծ պոտենցիալ ունենք քաղաքական հարաբերություններում, տնտեսական հարաբերություներում, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում և հումանիտար կապերի ամպրապնդման հարցում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Гунеев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter