ԱԺ վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքները մեկնարկեցին
ԱԺ վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանն այսօր մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո։ Նիստին գրանցվել է 87 պատգամավոր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց օրակարգը։
Չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 37, այսօր գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 29 հարց: Դրանք են` Վճռաբեկ դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի դատավորի, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, Վճռաբեկ դատարանի դատավորի, Հաշվեքննիչ պալատի անդամի, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցերը, «Պետական կենսաթոշակների մասին օրենքում», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և այլ օրենքներում փոփոխություն կատարելու մասին հարցերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել