ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը



Խորհրդարանում այսօր ներկայացվեց Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ներկայացվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

«Կարեն Կարապետյանը Վերահսկիչ պալատում աշխատանքի մեծ փորձ ունի, և այդ փորձը թույլ կտա նոր պաշտոնում լիիրավ ներդնել իր կարողությունները: Նա պետական մարմիներում ևս աշխատանքային փորձ ունի»,- ասաց Գագիկ Մինասյանը
Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ խմբակցությունը, այլ խմբակցություններ թեկնածուներ չեն առաջադրել:

Տեղեկացնենք, որ Կարեն Կարապետյանը 2000-2001 թվականներին աշխատել է խորհրդարանում, 2001-2004 թվականներին Ջրային տնտեսության պետական կոմիտեում, 2004 թվականից աշխատել է Վերահսկիչ պալատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 2016-17 թվականներին աշխատել է Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲԸ-ում:

ԱԺ Հաշվեքննիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ քվեարկությունը լինելու է վաղը՝ ժամը 11.00-ին՝ խորհրդարանի նիստերի դահլիճի հարակից դահլիճում, փակ-գաղտնի ընթացակարգով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ