Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ալեքսանդր Սարգսյանի որդին 50 մլն դրամ գրավով ազատ է արձակվել



Լրացված. 15:45  Քրեակատարողական ծառայությունից «Հետք»-ին հայտնեցին, որ Հայկ Սարգսյանն արդեն ազատ է արձակվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից: Սա նշանակում է, որ 50 մլն գրավն արդեն իսկ վճարվել է դատարանի դեպոզիտ հաշվին:
13:02

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Քիչ առաջ նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը: Հայկ Սարգսյանը դատարան չէր բերվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ի դատական նիստին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել էր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել ցանկացած չափի գրավով:

Ինչպես առաջին, այնպես էլ այսօրվա նիստին դատարան էին եկել Սարգսյանի մայրը, կինը, ինչպես նաև մտերիմ անձինք:

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007 թվականին սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ:

Քննչական կոմիտեի վարույթում քննվող գործի շրջանակներում, ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքացի Դավիթ Սիմոնյանը 2007 թվականի ապրիլի 1-ին Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում հրազենային վնասվածք է ստացել Հայկ Սարգսյանի արձակած կրակոցի հետևանքով։

Նշենք, որ միջադեպից հետո Դավիթ Սիմոնյանը հայտնել է, թե իր վնասվածքը մեկ այլ անձ է պատճառել, և դա եղել է անփութության հետևանք: Դրանից հետո քրեական գործի վարույթը կարճվել է:

Վերջերս Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ու հայտնել, որ Հայկ Սարգսյանն է պատճառել իր վնասվածքը, և նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործը վերաբացվել է:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Արագած իսրաելյան08:03 - 12 սեպտեմբերի, 2018
Չգիտեմ թէ ոնց եք կարողանում ձեր կաշին փրկեք պատասխանատվությունից:ձեզ բոլոր Սարգսյան գերդաստանի տեղը բանտն է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ